ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

ՈՒշացնելը մերժել չէ

ՈՒշացնելը մերժել չէ
01.05.2012 | 00:00

Մայիսի 1

Բնության օրենքներից սովորեք այն դասը, ուր իմացվում է, որ Աստծո ներգործության ու հսկումի տակ է ողջ բնությունը։

Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ։ Սիրեք տեսանելի աշխարհը, ընկալեք հավիտենական մտածումը, և երբ կարողանաք կարդալ մտածումները Երկնավոր Հոր, այդժամ դուք իսկապես կճանաչեք Նրան։

Ամեն ինչի մեջ տեսեք Իմ ներկայությունը։ Ընդունեք ու սիրեք այն բոլոր ձևերը, որոնցով Ես վարվում եմ ձեզ հետ։ Միշտ իմացեք, որ ամեն ինչ կարգին է. իսկ ուշացնելն այլ բան չէ, եթե ոչ ձեր Երկնավոր Հոր սիրազեղ զսպումը, որովհետև այդ ոչ մերժում է, ոչ էլ չկամություն, այլ աստվածային վերաբերմունքը մի Հոր, որ հազիվ է դիմանում ուշացնելուն։

ՈՒշացում պետք է լինի երբեմն։ Ձեր կյանքն այնքան սերտորեն է կապված ուրիշների հետ. կյանքի պարագաներն այնքան սերտ առնչություններ ունեն, որ եթե ձեր ցանկություններն անմիջապես կատարվեն, շատ դեպքում այդ կարող է պատճառ լինել, որ այլոց ոչ պակաս թախանձագին աղոթքներն անպատասխան մնան։

Բայց մի պահ մտածեք այն սիրալիր ու հոգատար խորհրդածության մասին, որ աշխատում է ներդաշնակել ու համաձայնեցնել ձեր բոլոր ցանկությունները, ձգտումներն ու աղոթքները։

ՈՒրեմն ուշացնելը մերժում չէ, ոչ էլ անուշադրության մատնել է նշանակում, այլ այն առիթ է Աստծո համար` լուծելու ձեր խնդիրները և կատարելու ձեր բաղձանքները ձեզ համար հնարավոր ամենալավ կերպով։

Իմ զավակներ, վստահեք Ինձ։ Հիշեք, որ ձեր Արարիչը նաև ձեր ծառան է. արագ` հասցնելու, արագ` կատարելու և հավատարիմ` իրագործելու մեջ։ Այո, ամեն ինչ կարգին է։

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ